Երեկ Դանիել Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե Խաչատուր Սուքիասյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր:
Խաչատուր Սուքիասյանը հերքել է այդ տեղեկությունը:
«Բավական է սուտ ու կեղծ լուրեր տարածեք, բավական է կեղծ էջերով ստեր հորինեք իմ մասին ու դրանք տարածեք ձեր մի քանի կայքերով:
Ես ոչ մի կապ չունեմ Լիդիան Արմենիա ընկերության, Ամուլսարի հանքի շահագործման հետ:
Նման լուրերը տարածում են ֆեյք էջերով ու փորձում են պախարակել ինձ:
Նշեն նաև, որ ես ոչ մի կապ չունեմ Ալեն Սիմոնյանի հանդիպումների հետ»,- գրել է նա: