Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում․ ԱՀԿ

21 Օգոստոս, 2020 22:26
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը

«Մեր իրավիճակում ունենք մեծ քանակի տեխնոլոգիաներ: Մեծ շփումների ընթացքում վարակն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել վարակի տարածումը: Մենք հույս ունենք, որ կհաջողվի համավարակի ավարտին հասնել ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ 1918 թվականին բռնկված իսպանական գրիպի համաճարակը շարունակվել է երկու տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին