Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

14 հոգանոց արշավախումբը բարձրացել էր Արագած լեռը և չէր կարողանում իջնել

21 Օգոստոս, 2020 10:36
14 հոգանոց արշավախումբը բարձրացել էր Արագած լեռը և չէր կարողանում իջնել

Օգոստոսի 20-ին, ժամը 20։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 14 հոգանոց արշավախումբը բարձրացել է Արագած լեռը․ 5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9 քաղաքացիները՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը և տարածքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ տեղափոխել իրենց ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացի Գայանե Վ․-ն, որ վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին