Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 31–ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում

20 Օգոստոս, 2020 22:47
Արարատի մարզում 31–ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 12:50-ի սահմաններում, 31-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդին և 3 ուղևորներին քաղաքացիները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, ովքեր էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին