Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը ձերբակալվել է

20 Օգոստոս, 2020 19:57
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը ձերբակալվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնն ու ևս երեք հոգի ձերբակալվել են, որոնց դեմ առաջադրվել է խարդախության մեղադրանք: Այս մասին հայտնում են ԱՄՆ Արդարադատության նախարարությունից, գրում է BBC-ն:

Բացի Բենոնից՝ գործում ֆիգուրանտներ են մի շարք այլ անձինք, այդ թվում՝ Բրայան Քոլֆագեն, Էնդրյու Բադոլատոն եւ Տիմոտի Շին: Նրանք մեղադրվում են խարդախ ճանապարհով «Մենք պատ ենք կառուցում» անվան տակ արշավի շրջանակում հարյուր հազարավոր դոնորներից ընդհանուր առմամբ 25 մլն դոլար ստանալու մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սթիվ Բենոնը ստացել է ավելի քան 1 մլն դոլար, որի մի մասը ծախսել է սեփական կարիքների համար:

Բենոնը աշխատել է Թրամփի նախընտրական շտաբում, ապա Սպիտակ տանը բարձրաստիճան խորհրդական է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին