Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրվի այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն են կառուցում

20 Օգոստոս, 2020 15:43
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից 5 միլիոն դրամ կտրամադրվի այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն են կառուցում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.

Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին