Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Տիխանովսկայան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

19 Օգոստոս, 2020 10:26
Տիխանովսկայան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Եվրոպայի խորհրդին, հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Նա եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել հանրապետությունում անցկացված ընտրությունների արդյունքները:

«Մարդիկ, ովքեր դուրս էին եկել Բելառուսի քաղաքների փողոցներ իրենց ձայնը պաշտպանելու համար, դաժան ծեծի են ենթարկվել, զրկվել են ազատությունից և խոշտանգվել են այն ռեժիմի կողմից, որը կառչում է իշխանությունից: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, իսկ առնվազն երկու մարդ զոհվել է։ Դա տեղի է ունենում հենց հիմա Եվրոպայի կենտրոնում»,-ասել է քաղաքական գործիչը։

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին