Կարևոր իրադարձություններ

Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ․ Արայիկ Հարությունյան

18 Օգոստոս, 2020 23:27
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ:

Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական կայքերի և սոցցանցերի հաղորդագրություններին` տեղեկանալու բացման օրերի ու ժամերի, ներկայացումների ժամանակացույցերի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով»:

 

Լրահոս

Դիտել ավելին