Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

18 Օգոստոս, 2020 22:15
Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 17-ի դրությամբ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 68 157 ստուգում, որից միայն 740-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին