Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

ՍԴ թեկնածուի հետ հանդիպմանը «Իմ քայլ»-ի ոչ բոլոր անդամներն են ներկա եղել. Լիլիթ Մակունց

18 Օգոստոս, 2020 17:17
ՍԴ թեկնածուի հետ հանդիպմանը «Իմ քայլ»-ի ոչ բոլոր անդամներն են ներկա եղել. Լիլիթ Մակունց

ՍԴ դատավորի բոլոր թեկնածուների հետ հանդիպում ենք, և Երվանդ Խունդկարյանը բացառություն չէր, վերջինիս հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել, պատգամավորներն ուղղել են իրենց հուզող հարցերը: Նրանք փակ-գաղտնի քվեարկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը », - ասաց Մակունցը՝ նշելով, որ թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ չունի, և եթե Երվանդ Խունդկարյանն անհրաժեշտ կհամարի անդրադառնալ այսօրվա հանդիպմանը, լրագրողները նրան կարող են հարցեր ուղղել:

Անդրադառնալով ՍԴ դատավորի՝ արդեն նախին թեկնածու Վահրամ Ավետիսյանին, Մակունցը նշեց, որ վերջինիս հետ հանդիպումն անցել է նույն մթնոլորտում, ինչ մյուս թեկնածուների հետ:

Զրույցի վերջում Մակունցը հավելեց, որ իրենց նպատակն է ունենալ անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, և ՍԴ-ի շուրջ բոլոր գործընթացները միտված են դրան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին