Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը․ՍԱՏՄ

18 Օգոստոս, 2020 16:58
Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը․ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Արձանագրված իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ ընդամենը երկուսը: Հայտնաբերված թերացումներն էլ անպարտաճանաչության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են: 

Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ:

Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:

Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին