Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 21-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը․ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

17 Օգոստոս, 2020 21:23
Օգոստոսի 21-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը․ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում սպասվող Կրասնոդար-Երևան չարտերային չվերթի մասին հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 21-ին ժամը՝ 13։00-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03

8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»։

 

Լրահոս

Դիտել ավելին