Կարևոր իրադարձություններ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67.417 ստուգում

17 Օգոստոս, 2020 19:30
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67.417 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 15-ի դրությամբ իրականացվել է 67.417 կազմակերպության գործունեության ստուգում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։     

 

Լրահոս

Դիտել ավելին