Կարևոր իրադարձություններ

Տուրք չտալ գովազդային խոստումներին եւ կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

17 Օգոստոս, 2020 12:20
Տուրք չտալ գովազդային խոստումներին եւ կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱՏՄ տարածած հաղորդագրությունից։

««Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,– ասաց ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։

Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին