Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ․ Տիխանովսկայա (տեսանյութ)

17 Օգոստոս, 2020 11:22
Պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ․ Տիխանովսկայա (տեսանյութ)

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ երկրի ազգային առաջնորդ։ Այս մասին տեղեկանում ենք Տիխանովսկայայի վերջին տեսաուղերձից։

«Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն ու այս փուլում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որ երկիրը խաղաղվի, մտնի նորմալ հունի մեջ, մենք ազատենք բոլոր քաղբանտարկյալներին ու ամենակարճ ժամկետներում պատրաստենք օրենսդրական հիմքերը նախագահական նոր ընտրությունների անցկացման համար»,- հայտարարել է նա։ 

Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը, իսկ Տիխանովսկայան ՝ 10 տոկոսը: Սակայն Տիխանովսկայայի միացյալ շտաբում հայտարարել են, որ, իրենց հաշվարկներով, Տիխանովսկայան ստացել է ձայների 70-ից մինչև 80 տոկոսը և ընտրված նախագահ է:

Մանրամասները՝ տեսաուղերձում։

 

Լրահոս

Դիտել ավելին