Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի ջրահեղձ եղած դին. ԱԻՆ

17 Օգոստոս, 2020 10:21
Փրկարարները Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի ջրահեղձ եղած դին. ԱԻՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։

Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա․-ի (ծնված 1998 թ․) դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին