Կարևոր իրադարձություններ

Ալավերդցիներն այսօր փակել են միջպետական ճանապարհը. Արեն Մկրտչյան

15 Օգոստոս, 2020 20:40
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Ալավերդցիներն այսօր փակել են միջպետական ճանապարհը. Արեն Մկրտչյան
«Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։
 
Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական։ Միջպետական ճանապարհը բաց է։
 
Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը՝ խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»,- գրել է պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին