Կարևոր իրադարձություններ

Բելառուսի ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքները չճանաչելու բոլոր հարցումները

15 Օգոստոս, 2020 17:40
Բելառուսի ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքները չճանաչելու բոլոր հարցումները

Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը հայտարարել է, որ ԿԸՀ-ն մերժել է կայացած ընտրությունները չճանաչելու բոլոր հարցումները, գրում է Gazeta-ն:

«Ընտրությունները չճանաչելու վերաբերյալ բոլոր բողոքները մերժել են, ինչպես նաեւ որոշումը հետաձգելու առաջարկը»,- գրել է Նա Telegram-ալիքում:

Ավելի վաղ Դմիտրիևը հայտնել էր, որ ընտրությունների արդյունքները կբողոքարկի Գերագույն դատարանում:

ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական տվյալները, որոնց համաձայն ՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ընտրողների ձայների 80,1 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ՝ 10,12 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին