Կարևոր իրադարձություններ

Մահացել է սիրիահայ վիրաբույժ Հովհաննես Դեմիրճյանը

15 Օգոստոս, 2020 13:49
Մահացել է սիրիահայ վիրաբույժ Հովհաննես Դեմիրճյանը

Մահացել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը խորը վշտով ցավակցում է Սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադի /Հովհաննես Դեմիրճյան/ ընտանիքի անդամներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ: 

Անգնահատելի է բժշկի ավանդը Արցախի Հանրապետությունում ինչպես բարեգործական հիմունքներով բնակչության շրջանում կատարած վիրահատությունների այնպես էլ փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում նոր մեթոդների կիրառման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին