Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 3 նոր դեպք

15 Օգոստոս, 2020 10:51
Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 817 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 242 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1059-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): Մեկ օրում արվել է 1827 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 183789 թեստ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին