Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

15 Օգոստոս, 2020 10:35
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 3000 քմ, Արամուս գյուղում՝ 800 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին՝ 5 հա, Լեհվազ գյուղում՝ 4000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին