Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

15 Օգոստոս, 2020 10:24
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է նորանոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Հայաստանի նախագահը Հնդկաստանի իր պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին