Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

14 Օգոստոս, 2020 22:24
Քննարկվում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: 

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշել է Հունանյանը:

Վահան Հունանյանը նաև նշել է, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշել է փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին