Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսը 2 տարով սառեցրել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային

13 Օգոստոս, 2020 23:05
Կոնգրեսը 2 տարով սառեցրել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային

Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը, գրում է Ermenihaber.am-ը

Նշվում է, որ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։  

Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե  փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ:  Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով  Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք  թուրքական արտադրության  ռազմական ուղղաթիռների վերաբերյալ  1,5 մլրդ-ոց գործարքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին