Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ

13 Օգոստոս, 2020 16:11
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ

ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը ուղևորային ավիափոխադրումները ամենից սկզբում կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ, հայտնում է Ռիա Նովոստին:

Սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Համաճարակաբանները կարծում են, որ նման որոշման համար կա մի քանի հիմնավորում․ առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։

Համագործակցության անդամ երկրներում համաճարակաբանական իրավիճակը նույնպես բարելավվել է։ Միևնույն ժամանակ, այս երկրները մտադիր են գնել ռուսական պատվաստանյութ, ինչը նույնպես կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի վերականգնմանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին