Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները օգոստոսի 12-ին մարել են ընդհանուր 40.3 հա տարածքում բռնկված հրդեհները

13 Օգոստոս, 2020 14:34
Հրշեջ-փրկարարները օգոստոսի 12-ին մարել են ընդհանուր 40.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 1200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 700 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2000 քմ,

Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 4000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 27 հա, 5 հա, Դաշտ գյուղում՝ 4000 քմ, Ակնաշեն գյուղում՝ 1000 քմ, Գայ գյուղում՝ մոտ 7000 քմ, 6000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 3 հա, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 5000 քմ, Մայակովսկու գյուղում՝ մոտ 1000 քմ,

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ մոտ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 40.3 հա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին