Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

12 Օգոստոս, 2020 23:58
Արարատի մարզում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Oգոստոսի 12-ին`ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին: Այս մասի հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին