Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը Լիբանանում այցելել է համայնքային կազմակերպություններ (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2020 22:28
Զարեհ Սինանյանը Լիբանանում այցելել է համայնքային կազմակերպություններ (լուսանկարներ)

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

«Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց և քննարկում ունեցավ սոցիալական աշխատակիցների հետ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց նաև Լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջեց բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցավ ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ, պատմեցին համայնքին մատուցվող ծառայությունների մասին:

Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում:

Վերջին կանգառը Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիպում և ծանոթացում կրած վնասներին»,- ասված է հաղորդագրթյունում:

 На изображении может находиться: 6 человек, люди стоят, борода и на улице

На изображении может находиться: 4 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: 4 человека, люди стоят и борода

На изображении может находиться: 10 человек, люди стоят и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին