Կարևոր իրադարձություններ

Եթե այս ինտենսիվությունը պահպանվի, մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում օրական միջինում ունենալու ենք 100-ից պակաս COVID 19-ի գրանցվող դեպք․ Տիգրան Ավինյան

12 Օգոստոս, 2020 19:28
Եթե այս ինտենսիվությունը պահպանվի, մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում օրական միջինում ունենալու ենք 100-ից պակաս COVID 19-ի գրանցվող դեպք․ Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսի տարածման առկա տեմպի պահպանման դեպքում վարակվածության օրական դեպքերը սեպտեմբեր ամսվա ընթացքում կլինեն 100-ից քիչ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

«Վարակի տարածման ինտենսիվության տվյալ ցուցանիշի պահպանման դեպքում ենթադրվում է, որ սեպտեմբեր ամսվա առաջին-երկրորդ շաբաթվա ընթացքում օրական առավելագույն գրանցվող դեպքերը 100-ից պակաս պետք է լինեն: Եթե այս ինտենսիվությունը պահպանվի, մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում օրական միջինում ունենալու ենք 100-ից պակաս գրանցվող դեպք»,- նշեց Ավինյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին