Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2020 19:10
Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։



Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրոսյանին, մաղթել նրան հաջողություն, անսպառ եռանդ և արդյունավետ աշխատանք:

 

Լրահոս

Դիտել ավելին