Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

10 Օգոստոս, 2020 19:48
Սյունիքի մարզում КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15:40-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածին և վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարները ՝ քաղաքացիների օգնությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին