Կարևոր իրադարձություններ

Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս․ ТАСС

10 Օգոստոս, 2020 18:56
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս․ ТАСС

Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Այս մասին այսօր հայտարարվել է Լիբանանի Սերիայ պալատում ՝ Առողջապահության նախարար Համադ Հասանի կաբինետի նիստից հետո, գրում է ТАСС-ը։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության լիակատար հրաժարականի մասին»,- ասել է նախարարը։

Սակայն այդ տեղեկությունը դեռ չի նշանակում կառավարության պաշտոնական հրաժարականը։ Սպասվում է, որ այսօր երեկոյան այդ հարցի շուրջ կարտահայտվի երկրի վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին