Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ դատախազություն

10 Օգոստոս, 2020 10:52
Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ դատախազություն

«Հանրապետական» նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկի) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 «Նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է շաբաթ օրը։ Կալանքը վերահաստավել է և նա այս պահին կալանավորված է»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ։  Այն վերաբերում է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակմանը:

 

Մարիամ Մելքումյան

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին