Բելառուսում երեկ երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում, այս մասին հայտնում է Euronews-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ գործող նախագահ Լուկաշենկոն երկրի հինգ շրջանում ձայների 82 տոկոսով առաջ է անցել մյուս թեկնածուներից Ընտրության ավարտը նշանավորվեց ընդդիմության թեկնածուների ճնշմամբ և համատարած բողոքներով:
Ընտրությունների ողջ ընթացքին հետևող «Ազնիվ մարդիկ» անկախ ասոցիացիան հայտարարել է, որ դիտորդները հայտնաբերել են շուրջ 5096 խախտում: Ասոցիացիան կասկածի տակ է առնում ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալները ընտրողների մասնակցության վերաբերյալ:
Ընտրատեղամասերի փակվելուց հետո երկրով մեկ գրանցվել են ինտերնետի խափանման դեպքեր, իսկ ոստիկանները և զինվորականները փակել են Մինսկի մեծ մասը
Կառավարական շենքերը ևս ցանկապատված են: