Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    571
    581

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի

07 Օգոստոս, 2020 11:32
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի

Առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է հզոր պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում: Այս մասին հայտնում է լիբանանյան L'Orient-Le Jour թերթը` որպես աղբյուր նշելով Առողջապահության նախարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունի հետևանքով ոչնչացել և վնասվել են հարյուրավոր շենքեր, իսկ ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան: Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բոցավառումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Իշխանությունները դեպքի կապակցությամբ նավահանգստի ղեկավարության 16 անդամի են ձերբակալել, այդ թվում` դրա տնօրենին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին