Կարևոր իրադարձություններ

Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ և ամուր. Հայկ Մարությանի ուղերձը

05 Օգոստոս, 2020 21:38
Հեղինակ՝ Հայկ Մարության
Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ և ամուր. Հայկ Մարությանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ցավակցության եւ զորակցության ուղերձ եմ հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:

Իմ եւ երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:

Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը եւ դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ եւ ամուր»:

 

Լրահոս

Դիտել ավելին