Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին

05 Օգոստոս, 2020 20:42
Հակոբ Արշակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։ 

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին