Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 40 ուղևոր տեղափոխող ատոմակայանին պատկանող ավտոբուսն ու Toyota-ն

05 Օգոստոս, 2020 19:33
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 40 ուղևոր տեղափոխող ատոմակայանին պատկանող ավտոբուսն ու Toyota-ն

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են KVZ մարդատար ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մեղավորը եղել է KVZ-ի վարորդը, որի մեջ եղել են ատոմային էլկետրակայանի՝ մոտ 40 աշխատակից և վարորդը, դուրս գալով հանդիպապաց երթևեկելի գոտի, փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 

Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին