Կարևոր իրադարձություններ

Կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը․ Արսեն Թորոսյան

05 Օգոստոս, 2020 19:23
Կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը․ Արսեն Թորոսյան

Կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«288-ը մնում է շատ բարձր թիվ՝  մեկ մլն բնակչության թվով, աշխարհի շատ երկրներից։ Այնուամենայնիվ, շաբաթական կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ պետք է դեպքերի քանակն այնքան նվազեցնել, որ կորոնավիրուսի տարածումը արդեն հանրայնորեն վտանգավոր չլինի։ Չնայած դրան՝ որքան էլ քիչ լինեն վարակումները, ըստ Թորոսյանի, իրենք շարունակելու են թեստավորումների միջոցով հայտնաբերել վարակակիրներին, որ կորոնավիրուսը նորից չտարածվի։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, 68 ծայրահեղ ծանր և թոքերի օդափոխության սարքին միացված 24 քաղաքացի։

«Այս պահին ունենք 15 գործող ԲԿ-ներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, նախկին 20-ի փոխարեն, ևս երկուսը նախատեսվում է մոտ օրերս կրկին վերադարձնել իրենց հիմնական աշխատանքին»,-հավելեց Թորոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին