Կարևոր իրադարձություններ

Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու ԲՈՒՀ-երը. Տիգրան Ավինյան

05 Օգոստոս, 2020 18:50
Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու ԲՈՒՀ-երը. Տիգրան Ավինյան

Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա՝ հաշվի առնելով ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ 

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու ԲՈՒՀ-երը»,- ասաց Ավինյանը:

«Տեղի է ունեցել ծրագրային մոդելի առաջին քննարկումը, որը վերաբերում է ուսումնական տարվա սկիզբին: Աշխատանքները կավարտվեն օգոստոսի 10-ին, որից հետո որոշում կկայացվի: Մոդելներ են մշակվում նաեւ այլ ոլորտների համար»,- հավելեց Ավինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին