Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

05 Օգոստոս, 2020 09:05
Հեղինակ՝ Լիբանանի հայ համայնք
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել, տեղեկանում ենք Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին