Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

05 Օգոստոս, 2020 00:31
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
 

Երևան քաղաքում՝ օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին