Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,15
    6,4

Կարևոր իրադարձություններ

Խոշորացված երեք համայնքներ ավելի քան 172 մլն դրամի տեխնիկա կստանան

04 Օգոստոս, 2020 13:31
Խոշորացված երեք համայնքներ ավելի քան 172 մլն դրամի տեխնիկա կստանան

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

ՏԿԵՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շահառու հերթական համայնքներն են Սյունիքի մարզի Սիսիան, Վայոց Ձորի մարզի Արենի, Լոռու մարզի Ախթալա համայնքները:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:

Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին