Կարևոր իրադարձություններ

Շոկոլադի, սուրճի և ընկուզեղենի ծախսի մասին․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել

03 Օգոստոս, 2020 22:48
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Շոկոլադի, սուրճի և ընկուզեղենի ծախսի մասին․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շոկոլադի, սուրճի եւ ընկուզեղենի ծախսի մասին

Լրատվամիջոցներից մեկն այսօր անդրադարձել է քաղաքապետարանի ներկայացուցչական որոշ ծախսերի՝ պլանավորված ծախսերը սխալմամբ ներկայացնելով որպես փաստացի ծախս, ինչը մոլորեցնող պատկեր է ստեղծում:

Վերջերս առիթ ունեցել ենք նշելու, որ ավագանին յուրաքանչյուր տարեգլխի գնումների պլան է հաստատում՝ հաջորդ ամբողջ տարվա համար: Տարվա ընթացքում արդեն հաստատված պլանի շրջանակներում ծախսերն արվում են՝ ըստ անհրաժեշտության, եւ գրեթե միշտ փաստացի ծախսը ավելի քիչ է լինում պլանավորածից:

Հիմա ներկայացնեմ 2020-ի համար հաստատված մի քանի ծախսը, որոնք մատնանշված են հոդվածում, այնուհետեւ ներկայացնեմ մինչ օրս արված ՓԱՍՏԱՑԻ ծախսերը: Շեշտեմ նորից, որ սա ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմի համար մեկ տարվա կտրվածքով նախատեսված ներկայացուցչական ծախսեր են:

Այսպես, տարվա կտրվածքով նախատեսվում է ձեռք բերել ՄԻՆՉԵՎ 30 կգ շոկոլադ՝ ընդհանուր արժեքը՝ 266 հազար դրամ:

2020-ի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 (զրո) կիլոգրամ:

Լուծվող սուրճ՝ տարվա համար մինչեւ 1 կգ՝ ընդհանուր արժեքը 39 հազար դրամ:

2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 կգ:

Ընկուզեղեն՝ տարվա կտրվածքով մինչեւ 40 կգ՝ ընդհանուր 359 հազար 666 դրամ:

2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 15 կգ:

Սեւ սուրճ՝ նախատեսված է տարվա ընթացքում գնել մինչեւ 8 կգ՝ ընդհանուր 46 հազար 560 դրամ:

2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 6 կգ:

Ամբողջ տարվա համար նախատեսված է գնել մինչեւ 20 կգ շաքարավազ՝ ընդհանուր 7 հազար դրամ:

2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 2 կգ:

Շաքար՝ տարվա համար մինչեւ 10 կգ՝ ընդհանուր 6000 դրամ:

2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերվել 0 կիլոգրամ:

Ինչ վերաբերում է գնման ընթացակարգին, ապա նշված ապրանքները նախատեսված է ձեռքբերել բաց մրցույթի արդյունքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին