Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկված տղամարդու մոտից մեթամֆետամին և հերոին տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել․ հարուցվել է քրեական գործ

03 Օգոստոս, 2020 19:55
Բերման ենթարկված տղամարդու մոտից մեթամֆետամին և հերոին տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել․ հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 31-ին Մալաթիայի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ Այս մասին հայտնում են ոստիակնության լրատվական ծառայությունից։

Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքները պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին