Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

03 Օգոստոս, 2020 19:15
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն առաջա օրերին սպասվող չվերթների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ 

«Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

Մոսկվա - Երևան - 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
Կալուգա - Երևան - 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
Մոսկվա - Երևան - 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։

Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռ․, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռ․։

Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին