Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ. տեղում է եղել նախարարը

02 Օգոստոս, 2020 15:29
Խոշոր հրդեհ. տեղում է եղել նախարարը

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 19։20-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մեգա Տեխնիկս» ՍՊԸ-ին պատկանող շենքում վարձակալած պահեստում (150 քմ)։ Այրվել է պահեստավորված, նոր էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա պահեստներ։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին