Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր

01 Օգոստոս, 2020 17:40
Ողբերգական ավտովթար Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին