Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին

01 Օգոստոս, 2020 12:31
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին