Կարևոր իրադարձություններ

Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ. «Հայկական ժամանակ»

01 Օգոստոս, 2020 10:12
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ. «Հայկական ժամանակ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դատավորների՝ շուրջ 12 ժամ տևած ժողովի արդյունքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել է Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Վերջին անգամ ժողովը հրավիրվել էր մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին